Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է
Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է, և ակումբներն արդեն ծրագրեր են կազմում։ Ինչպես հաղորդում է TEAMtalk-ը, «Բավարիան» հետևում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի շուրջ ստեղծված իրավիճակին։ Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացի ֆուտբոլիստի խաղը շատ է դուր գալիս մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին։
Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» բարձր է գնահատում իր սանին և ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «քաղաքայինները» բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ և լավատեսորեն են տրամադրված այս հարցում։ Գարնան վերջին Ֆիլ Ֆոդենը կդառնա 26 տարեկան։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Ֆոդենի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...