Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ
Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը կփորձի իրականացնել Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի ֆուտբոլիստը դարձել է «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը: Նշվում է, որ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն արդեն իսկ ակտիվ աշխատանքներ է տանում այս հավակնոտ գործարքն իրականացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «ներաձուրիները» ամենևին շահագրգռված չեն բաժանվել իրենց առանցքային պաշտպանից, ուստի նրա տեղափոխության դիմաց կարող են պահանջել այնպիսի աստղաբաշխական գումար, որն անհասանելի կլինի «Բարսելոնայի» համար:
Transfermarkt պորտալի փորձագետները 26-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո: Բաստոնիի գործող պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:
armsport.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են