ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է 2026 թվականի աշխարհի առաջնության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական մի շարք հարցերի, մասնավորապես՝ Իրանի հավաքականի խաղերի հնարավոր տեղափոխությանը և Իսրայելի ընտրանուն միջազգային մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ խոսակցություններին։
Ինֆանտինոյի հայտարարությունները, որոնք X սոցիալական ցանցում մեջբերել է լրագրող Ռոբ Հարիսը, ներկայացնում ենք ստորև. Անդրադառնալով Իրանի հավաքականի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հավանականությանը՝ Ինֆանտինոն նշել է. «ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով։ Մենք ունենք հստակ խաղացանկ։ Շուտով կհաստատվեն 48 մասնակից թիմերը, և մենք ցանկանում ենք, որ մրցաշարն ընթանա նախատեսված գրաֆիկի համաձայն»։
Նշենք, որ Իրանի հավաքականը հաղթահարել է ասիական գոտու որակավորման փուլը և ընդգրկվել G խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ: Նախատեսված է, որ իրանցիները Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ կխաղան Լոս Անջելեսում, իսկ Եգիպտոսի հետ՝ Սիեթլում: Ավելի վաղ Իրանի հավաքականի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով իրենք չեն պատրաստվում բոյկոտել աշխարհի առաջնությունը։
ՖԻՖԱ-ի ղեկավարը կտրականապես մերժել է Իսրայելի թիմերին միջազգային մրցաշարերից հեռացնելու գաղափարը. «Ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկվի, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համապատասխան դրույթների մեկնաբանման համատեքստում Հորդանան գետի արևմտյան ափի վերջնական իրավական կարգավիճակը մնում է չլուծված և չափազանց բարդ խնդիր միջազգային հանրային իրավունքի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով ավելի վաղ կոչեր էին հնչում՝ պահանջելով հեռացնել Իսրայելի հավաքականին: Միևնույն ժամանակ, 2022 թվականի փետրվարի վերջից ռուսական բոլոր թիմերը, ներառյալ ազգային հավաքականը, զրկված են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան