Սա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էր
Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնայից» կրած խոշոր պարտությունը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 7-2 հաշվով, ինչի արդյունքում անգլիական ակումբը լքել է մրցաշարը։
«Սա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էր։ Տարօրինակ զգացողություններ ունեմ այն ամենից, ինչն այժմ պետք է փորձեմ ամփոփել։ Առաջին խաղակեսում մենք հիանալի տեսք ունեինք, թեև առանցքային դրվագներում պաշտպանությունում բավականաչափ հուսալի չէինք և թույլ տվեցինք մի շարք անհատական սխալներ»,- մարզչի խոսքն է մեջբերում TNT Sports-ը։
Անդրադառնալով երկրորդ խաղակեսին՝ Հաուն խոստովանել է, որ թիմի խաղն այնքան էլ տպավորիչ չէր որքան առաջինում, և «Բարսելոնան» լիովին արժանի էր հաջորդ փուլի ուղեգրին։
«Այժմ մենք պետք է կենտրոնանանք կիրակի՝ մարտի 22-ին կայանալիք «Սանդերլենդի» դեմ չափազանց կարևոր հանդիպման վրա. դա մեծ նշանակություն ունի և՛ ակումբի, և՛ մեր երկրպագուների համար»,- հավելել է անգլիացի մասնագետը։
Բացի այդ, գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ թիմի իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մոտ աճուկի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան