Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճել
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճել, որի մասին նա իրազեկվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով: 2026 թվականի մարտի 17-ին վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հարցաքննության, ինչպես նաև վերջինիս քրեադատավարական իրավունքներն ապահովելու համար՝ 2026 թվականի մարտի 4-ին ստացված փորձաքննության եզրակացությանը ծանոթացնելու և վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով Արմինե Օհանյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե: Նախատեսվում է քրեական վարույթը կարճել, որի մասին Արմինե Օհանյանը պատշաճ իրազեկվել է։ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը, թե քրեական վարույթը նախաձեռնվել է 422-րդ հոդվածի հիմքով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, չի համապատասխանում իրականությանը: Տարածվում է նաև հետևյալ մանիպուլատիվ պնդումը, թե ինչու է անձը հիմա հրավիրվել հարցաքննության, եթե վարույթը նախաձեռնվել է 2025 թվականին՝ սա կապելով տարբեր գործընթացների հետ: Անձը Քննչական կոմիտե է հրավիրվել փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այսինքն, առանց փորձաքննության եզրակացության հնարավոր չէ կանխորոշել վարույթի ելքը: Ուստի, նման պնդումներն անհիմն են և իրավական գիտելիքներից զուրկ»,-ասացին կոմիտեից։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»