Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը
Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:
«Հարգելի՛ թիմակիցներ և ֆուտբոլասերներ,
Մեր համատեղ ճանապարհը Հայաստանի կանանց ազգային հավաքականում մոտեցավ ավարտին։ Այս ժամանակահատվածը լի էր մարտահրավերներով, հաղթանակներով և անփոխարինելի փորձով։ Սա հեշտ որոշում չէր, սակայն կարծում եմ՝ եկել է պահը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ կամքի, համառության և ներդրած էներգիայի համար։ Դուք ապացուցեցիք, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին և բոլոր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և արդյունավետ գործակցության համար։ Շնորհակալ եմ նաև մեր երկրպագուներին, ովքեր անդադար աջակցել են մեզ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։ Իմ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ վստահության, տրամադրած հնարավորության և աջակցության համար։
Մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Վստահ եմ, որ նրանք դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց խաղով»,- նշել է Ադամյանը։
Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին Եվրո-2025-ի որակավորման փուլում մեր ընտրանին 3։2 հաշվով գերազանցել է Բուլղարիային։
ՀՖՖ-ից հիշեցնում են, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Տանը կընդունենք Բելառուսին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո