Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ տարի կմնա «Ինտերում»
Հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն ուշագրավ տեղեկություններ է հայտնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի՝ հաջորդ մրցաշրջանում միլանյան ակումբում մնալու հարցը դեռևս հաստատված չէ: Կողմերը վերջնական որոշում չեն կայացրել և պայմանագրի երկարաձգման կամ հնարավոր հեռանալու հարցին լրջորեն կանդրադառնան միայն մրցաշրջանի ավարտին: Ընդ որում, քննարկվում է նաև կարիերան ավարտելու տարբերակը:
Մորետոն հրապարակել է հայ ֆուտբոլիստի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները՝ մակագրելով այն հետևյալ կերպ. «Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ տարի կմնա «Ինտերում»: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, կողմերն այն լրջորեն կքննարկեն մրցաշրջանի վերջում: Սակայն այս պահի դրությամբ դա ավելի շատ կապված է նրա հետ, թե ինչ է ցանկանում անել անձամբ Մխիթարյանը, որը նույնիսկ դիտարկում է խաղակոշիկները մեխից կախելու հավանականությունը: Ուշադրությո՛ւն, Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ, և կողմերը կքննարկեն այն մրցաշրջանի ավարտին»,– Մորետոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:
Սակայն իտալական մամուլում շրջանառվող այս պնդումները որոշակիորեն հակասում են այն մտքերին, որոնք անձամբ ֆուտբոլիստն արտահայտել էր այս լուրերից դեռևս երկու շաբաթ առաջ: Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ 37-ամյա կիսապաշտպանը բավականին հստակ էր խոսել իր ապագայի ու կարիերայի հնարավոր ավարտի մասին.
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ: Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»,– նշել էր Մխիթարյանը:
Ստացվում է բավականին հետաքրքիր իրավիճակ. մինչ ինսայդերները նշում են, որ խաղացողը դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, Մխիթարյանն ավելի վաղ վստահեցրել էր, որ նման մտադրություն դեռ չունի և ցանկանում է շարունակել ելույթները Քրիստիան Կիվուի գլխավորած թիմում։
Թե որքանով են հավաստի իտալական աղբյուրների պնդումները, և ինչ վերջնական որոշում կկայացնեն կողմերը, պարզ կդառնա միայն մրցաշրջանի ավարտին։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան