Իրադարձություն, որը նա անվանում է իր «առաջին հրաշքը»
56-ամյա երգչուհի Գվեն Ստեֆանին խոստովանել է, որ իր քրիստոնեության ճանապարհորդությունը սկսվել է իր երրորդ երեխայի ծնունդից հետո՝ 44 տարեկանում, իրադարձություն, որը նա անվանում է իր «առաջին հրաշքը»։ «Hallow: Prayer and Meditation» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ստեֆանին ասել է, որ իր հոգևոր ճանապարհորդության ոգեշնչումը եկել է նախկին աթեիստի հետ զրույցներից, որը հուդայականություն էր ընդունել։ Այս զրույցները օգնել են իրեն «արթնանալ» և վերանայել իր հավատքը։ «Նա ուսումնասիրել է Թորան և մեծ հայտնություն է ստացել, ապա սկսել է ինձ հետ խոսել Թորայի մասին»,-հիշել է երգչուհին։
2013 թվականին նրա ավագ որդին՝ Քինգսթոնը, որն այդ ժամանակ մոտ ութ տարեկան էր, խնդրել է ևս մեկ եղբայր կամ քույր։ Ստեֆանին հաճախ լսում էր, թե ինչպես է իր որդին աղոթում ևս մեկ երեխայի համար։ Ապա նա պատասխանում էր. «Կներես, քո մայրիկը չափազանց մեծ է ևս մեկ երեխա ունենալու համար»։ Ընդամենը չորս շաբաթ անց երգչուհին իմացավ, որ հղի է Ապոլլոնով, որը ծնվել է, երբ Գվենը 44 տարեկան էր։ Ստեֆանին դա նկարագրում է որպես «լիակատար նվեր» և իր կյանքի «առաջին հրաշքը»։
Նա ավելացրել է, որ այդ ժամանակահատվածում ինքը ճնշում և կասկածներ է զգացել, քանի որ չի համարել, որ ինքը բավականաչափ խորը ըմբռնում ունի քրիստոնեության մասին։ «Դա գրեթե սարսափելի է, քանի որ որքան շատ գիտես, այնքան շատ վախ ունես։ Հասկանում ես. «Օ՜, Աստված իմ, ես շատ ժամանակ չունեմ, պետք է ամեն ինչ անեմ, դառնամ իսկական քրիստոնյա, հակառակ դեպքում չեմ հասցնի»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»