Բարսելոնան պետք է կատարելագործվի, մեր ներուժը հսկայական է. Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Նյուքասլի» հետ գրանցված ոչ-ոքին (1:1):
«Ուրախ եմ, որ կարողացանք գոլ խփել և հավասարեցնել հաշիվը: Այսօր մեզնից փայլուն խաղ չտեսան, սակայն մեր թիմը երիտասարդ է։ Մենք պետք է կատարելագործվենք, մեր ներուժը հսկայական է: Պարտավոր ենք ամեն ինչ շտկել և հաստատապես կանենք դա: Այստեղ գալով՝ գիտեինք, թե ինչ է մեզ սպասվում: «Նյուքասլը» հատկապես վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Մենք կարող էինք ավելի լավ վերահսկել գնդակը, ինչն ինչ-որ չափով նպաստեց մրցակցի խաղին։ Գիտենք, որ ի զորու ենք ավելի լավ հանդես գալ, բայց դեռ զարգացման փուլում ենք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը թիմերի միջև կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 18-ին, Բարսելոնայում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո