Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ կմեկնի ԱՄՆ
Կիլիան Մբապեն ծնկի խնդրի պատճառով շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» լազարեթում, և առայժմ հստակ չէ, թե երբ ֆրանսիացի հարձակվողը կվերադառնա շարք։
Այդուհանդերձ, ինչպես հայտնի է դարձել AS-ին, Մբապեն ամեն դեպքում Ֆրանսիայի հավաքականի հետ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքին։ Ֆուտբոլիստը չի մնա Մադրիդում. նրա պարտադիր ներկայությունն ազգային թիմի ճամբարում պայմանավորված է հովանավորների առջև ունեցած կոմերցիոն պարտավորություններով։
Մարտին Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Կոլումբիայի ընտրանիների դեմ։ Ծնկի վնասվածքի սրման պատճառով Մբապեն արդեն բաց է թողել «արքայական» ակումբի վերջին մի քանի հանդիպումները։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ