Ցուկերբերգը Մայամիում ռեկորդային գնով առանձնատուն է ձեռք բերել
Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը 170 միլիոն դոլարով առանձնատուն են ձեռք բերել Ֆլորիդայի հարավում գտնվող Ինդիան Քրիք արհեստական կղզում, որը հայտնի է որպես «միլիարդատերերի բունկեր»։ Գործարքը համարվում է Մայամիի պատմության մեջ ամենաթանկը։
Գործակալության փոխանցմամբ՝ վաճառողների ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ շուկայում առկա առաջարկներն ու բարձրարժեք գույքի պահանջարկը կարող են առաջիկայում ավելացնել 100 միլիոն դոլարը գերազանցող գործարքների թիվը։
Ինդիան Քրիք արհեստական կղզին գտնվում է Մայամի-Դեյդ շրջանում և ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։ Կղզու տարածքը կազմում է մոտ 120 հա։ «Միլիարդատերերի բունկերում» անշարժ գույք ունեն նաև Ջեֆ Բեզոսը, Ջարեդ Քուշները և ֆինանսիստ Կարլ Այկանը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»