Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Երևանում մարտի 2-ին կընդունի Բուլղարիային
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում վաղը՝ մարտի 2-ին, Երևանում կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ: Մինչ այդ Հայաստանի հավաքականը Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում այսօր անցկացրել է վերջին մարզումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչի խոսքով՝ թիմում հիանալի մթնոլորտ է. «Կարելի է ասել՝ նոր խումբ է հավաքվել, ավելի շատ են երիտասարդ տղաները, որոնք շատ ոգևորված են և ուրախ՝ Հայաստանը ներկայացնելու համար: Երիտասարդ հայ տղաների խումբ է, որոնք առաջին անգամ են միասին խաղալու:
Կներդնենք մեր ողջ ուժերը՝ հույս ունենալով, որ դրական արդյունքի կհասնենք: Հույս ունենք՝ մեծ թվով երկրպագուներ կաջակցեն մեզ վաղվա խաղում: Կարող եմ խոստանալ, որ լավագույնս կներդնենք մեր ուժերը և կանենք ամեն ինչ բարձր մակարդակով հանդես գալու համար»:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալբերտ Թադևոսյանը, Յուրա Մելիքյանը, Վալերի Աղաջանյանը, Դանիել Կիրակոսյանը, Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը, Տիգրան Մկրտումյանը, Կարեն Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Խավիեր Քիլիսլյանը, Դարիուս Մաքգինը, Դենիել Սանամյանը, Մարատ Միքայելյանը, Արայիկ Գևորգյանը, Արթուր Ավագյանը և Ներսես Ավագյանը:
Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կկայանա մարտի 2-ին և կմեկնարկի ժամը 20:15-ին: Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ Tomsarkgh.am կայքից:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...