ԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչը մեկնաբանել է պատասխան խաղում Նոայի նկատմամբ տարած հաղթանակը
Երեկ՝ փետրվարի 26-ին, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային»։ Նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչ Լերոյ Էխտելդը խաղից հետո կիսվել է տպավորություններով և վերլուծել իր թիմի ցուցադրած խաղը:
«Նախորդ հանդիպման համեմատ տեմպի մեծ տարբերություն կար։ Մարզումների ժամանակ արդեն նկատվում էր, թե ինչպես է մեր գաղափարը ձևավորվում, և այս խաղում մենք տեսանք, թե ինչպես դա իրագործվեց բուն խաղի ընթացքում: Տղաները շատ լավ արձագանքեցին և կատարեցին իրենց առջև դրված խնդիրը:
Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսում առանցքային ֆուտբոլիստների (Կես Սմիթի և դուբլի հեղինակ Սվեն Մայնանսի) վաղաժամ փոխարինմանը, մենք պարզապես ցանկանում ենք նրանց առողջ պահել: Նրանք նոր են ապաքինվել, իսկ մենք առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենք, և ես ուզում եմ, որ նրանք անպայման մասնակցեն դրանց։ Սրանք հագեցած շաբաթներ են՝ մենք խաղից խաղ ենք գնում, բայց ես դրանից չեմ անհանգստանում»,- նշել է Էխտելդը նիդերլանդական մամուլի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել էր 1-0 հաշվով, սակայն ընդհանուր 4-1 հաշվով դիմակայության արդյունքում պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակի նիդերլանդական ակումբը:
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան