Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բենֆիկային» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Բենֆիկային» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
«Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման հաշիվն արդեն 14-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Ռաֆա Սիլվան, սակայն պորտուգալական թիմի ուրախությունը կարճ տևեց. ընդամենը երկու րոպե անց Օրելիեն Չուամենին վերականգնեց հավասարությունը։ 32-րդ րոպեին մադրիդցիների կազմում աչքի ընկավ նաև Արդա Գյուլերը, սակայն նրա գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ «Սերուցքայիններին» հաղթանակ պարգևող գնդակը հանդիպման 80-րդ րոպեին հեղինակեց Վինիսիուս Ժունիորը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ևս իսպանական գրանդն առավելության էր հասել նվազագույն՝ 1։0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում հաղթելով 3։1 հաշվով՝ մադրիդյան ակումբը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» կամ Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան