Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ արագավազ ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն իր համար իսկական փորձություն է։
Իսպանական հայտնի El Hormiguero հեռուստահաղորդման ժամանակ, խոսելով մրցակիցների արագության և իր ֆիզիկական տվյալների մասին, իսպանացի ֆուտբոլիստը կատակել է. «Ինձ համար բարդ է գրեթե բոլորի դեմ խաղալը, քանի որ ես դանդաղաշարժ եմ։ Մբապե, Վինիսիուս… Երբ գնդակը հասնում է Վինիսիուսին, ինձ մնում է միայն աղոթել։ Նա ինձանից երեք անգամ արագ է վազում»,- պատասխանել է Պեդրին։
Երկու ֆուտբոլիստներն էլ շարունակում են առանցքային դեր խաղալ իրենց թիմերում։ Պեդրին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վինիսիուսն իր հերթին մասնակցել է 36 խաղի՝ աչքի ընկնելով 12 գոլով և 11 գոլային փոխանցմամբ:
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան