Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-յան նախագծի եթերում անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական «Լիդսի» հետ կապված միջադեպին՝ խոսելով ակումբի կողմից դրսևորված անհասկանալի մոտեցման մասին:
Ֆուտբոլիստի հավաստմամբ՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց ընդամենը մեկուկես օր առաջ իրեն զանգահարել է անհայտ մի անձ և տեղեկացրել, որ «Լիդսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել՝ վարձակալություն՝ հետագայում տրանսֆերային իրավունքը գնելու պայմանով։
«Ես նրան հարցրի. «Ինչո՞ւ եք ինձ զանգահարում, ընդհանրապես ովքե՞ր եք դուք»: Ես գործակալ չունեմ, ուստի հորդորեցի ուղիղ ակումբ զանգահարել: Պատուհանի փակմանը մնացել էր ընդամենը մեկ օր, ուստի ես այդ զրույցին ամենևին լուրջ չվերաբերվեցի: Ցավոք, նման դեպքեր անընդհատ են գրանցվում»,- նշել է Սպերցյանը:
Զրույցի ընթացքում հիշատակվել է նաև, որ անգլիական ակումբը հայ կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվել է նաև նախորդող ամռանը և նախորդ ձմռանը, սակայն գործընթացն այդպես էլ տրամաբանական ավարտի չի հասել:
Արձագանքելով այն դիտարկմանը, թե վերջին օրով նման պայմաններով առաջարկ անելն անհարգալից վերաբերմունք է և տպավորություն է ստեղծում, թե խոսքը ոչ բարձրակարգ առաջնության ֆուտբոլիստի մասին է, Սպերցյանը հավելել է. «Առավել ևս, որ ես վստահ եմ՝ նրանք ունեն ակումբի ղեկավարության կոնտակտները: Եթե իրոք ցանկանում եք կամ մտածում եք այդ տրանսֆերի մասին, ապա միանգամից ակումբ զանգահարեք: Ստացվում է այնպես, որ ամեն կես տարին մեկ ինձ տարբեր մարդիկ են զանգահարում՝ առանց որևէ լուրջ քայլի»:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան