Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց․․․ Նորվեգական ակումբի գլխավոր մարզիչը զգուշանում է հայ կիսապաշտպանից
Այսօր՝ փետրվարի 24-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը, որում իտալական «Ինտերը» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Խաղը կկայանա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ առաջին խաղում նորվեգական թիմը սենսացիոն հաղթանակ էր տարել 3։1 հաշվով։
«Մենք քաջածանոթ ենք Մխիթարյանի խաղին, քանի որ նախկինում բազմիցս առիթներ ունեցել ենք մրցելու նրա դեմ։ Թեև նա այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա։ Մենք հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը։ Միանգամայն հնարավոր է, որ վաղվա խաղում հենց նա դառնա այն օղակը, որը տարբերություն կստեղծի դաշտում։ Սպասենք և կտեսնենք:
Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք կարողանում ենք ապրել ներկայով և ընդունել իրադարձություններն այնպես, ինչպես դրանք կան: Մեր պաշտպանությունում մենք պետք է խելամտորեն փակենք ճիշտ ուղիները: Երբ մենք խլում ենք գնդակը, նրանք խոցելի են դառնում, և դա մեր գլխավոր հնարավորություններից մեկն է: Մյուս տարբերակը գնդակը վերահսկելն ու նրանց պաշտպանվել ստիպելն է: Եթե մենք ճիշտ որոշենք արագ հակագրոհների անցնելու և դիրքային երկար գրոհներ կառուցելու պահերը, խաղը կարող է շատ հետաքրքիր ստացվել»,- ընդգծել է նորվեգացի մասնագետը։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի արդյունքներով նորվեգական թիմը վաստակել էր 9 միավոր և զբաղեցրել 23-րդ տեղը, իսկ իտալական ակումբը 15 միավորով 10-րդն էր:
Մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան