Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Կատալոնական «Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան ակումբի անդամներից մեկի կողմից Իսպանիայի Ազգային դատարան ներկայացված բողոքի: Ըստ այդ բողոքի՝ ակումբի ղեկավարությունը մեղադրվում է փողերի լվացման և չհիմնավորված միջնորդավճարներ ստանալու մեջ։ Այս մասին լուրը երկուշաբթի օրը հրապարակել էր El Periódico պարբերականը:
Ներքին հետաքննության արդյունքում ակումբը պարզել է, որ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հիմնված է կեղծված փաստաթղթերի վրա: Հունվարի 19-ին կատալոնացիներն այդ մասին տեղեկացրել են լրագրողներին՝ հորդորելով զերծ մնալ հրապարակումներից: Ըստ ակումբի տվյալների՝ տեղեկատվությունը ստացած իսպանական ազգային ԶԼՄ-ներից և ոչ մեկն այն չի հրապարակել՝ ապացույցները որակելով որպես կեղծ:
Այժմ «Բարսելոնան» մտադիր է կոշտ քայլերի դիմել. իրավական գործընթաց սկսել կեղծ զեկույցի հեղինակների դեմ՝ զրպարտության համար: Պահանջել Կարգապահական կոմիտեից խիստ պատժամիջոցներ կիրառել գործին մեղսակից ակումբի անդամների նկատմամբ: Պատասխանատվության ենթարկել հոդվածը հրապարակած լրատվամիջոցին՝ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու համար:
Ակումբում նաև ցավով նշել են, որ այս անհիմն մեղադրանքներն ի հայտ են եկել նախընտրական գործընթացի թեժ շրջանում՝ սա որակելով որպես «Բարսելոնայի» անդամների դեմոկրատական ընտրության վրա ազդելու ուղիղ փորձ:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան