Օլիմպիական ոսկի նվաճած ամերիկացի հոկեյիստուհիները մերժել են Թրամփի հրավերը
ԱՄՆ-ի կանանց հոկեյի հավաքականը հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ՝ մերժելով Կոնգրեսում նախագահի ամենամյա ելույթին ներկա լինելու հրավերը։ ԱՄՆ-ի Հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ պատճառը մարզուհիների խիստ հագեցած ժամանակացույցն է։
NBC-ն հայտնում է, որ Թրամփը Կոնգրեսում իր ելույթին մասնակցելու համար նախ հրավիրել է հոկեյիստներին` Օլիմպիական խաղերում հավաքականի հաղթանակից հետո հեռախոսազրույցի ժամանակ։
«Պետք է ձեզ ասեմ՝ ստիպված կլինենք հրավիրել նաեւ կանանց հավաքականին, դուք էլ հասկանում եք»,- ասել է նախագահը` կատակելով, որ եթե չհրավիրի մարզուհիներին, ապա կարող են իրեն իմփիչմենթ հայտարարել։
ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հոկեյի հավաքականները կիրակի օրն ավարտված Օլիմպիական խաղերում նվաճել են ոսկե մեդալներ։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան