Հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ ներքաղաքական հարցերում ակտիվ չեմ. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աթենքում լրագրողների հետ զրույցում կարևորել է առաջիկա ընտրությունների ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը, հայտնում է «Արմենպրես»- ը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության առավելություններից մեկն այն է, որ ժողովրդավարական սկզբունքները որդեգրած երկրներում մարդիկ սովորել են օրենքներին հետևել, օրենքները պահպանել, նրանց համար օրենքը գերակա է։
«Ես շատ ակտիվ չեմ ներքաղաքական հարցերում՝ հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որը պետք է չեզոք դիրք ունենա։ Իմ հիմնական պարտականությունը Սահմանադրության հետևելն է, և այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում, բայց չեմ կարող իմ գնահատականները չտալ ընդհանրապես, որովհետև ի վերջո, խոսքը Սահմանադրության իրացման մասին է. ես նկատի ունեմ ընտրելու և ընտրվելու իրավունքի մասին։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում հենց այդ հանգամանքին։ Գիտեք, որ ես նշանակել եմ ընտրությունների օրը։ Մենք այդ գործընթացն ավելի շուտ արեցինք, քան կարող էինք։ Երբ ես խորհրդակցեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, նա առաջարկեց այս գործընթացն ավելի շուտ իրականացնել, որ լիարժեք պատրաստ լինենք ընտրական գործընթացներին, որպեսզի գործընթացի մասնակիցները չդժգոհեն։ Այդ գործընթացն արդեն սկսվել է, բոլորը պետք է տեղեկանան կանոններին, և կանոնները պետք է միանշանակ պահպանվեն բոլորի կողմից։ Բոլորը պետք է կարողանան ընդունել և ընկալել մի կարևոր սկզբունք, որը վերաբերում է բոլորիս մեր առօրյա կյանքում, բայց տվյալ դեպքում ընտրությունների ժամանակ օրենքը չխախտելու մասին է խոսքը։ Օրենքը խախտողը պատժվելու է։ Սա բոլորի համար սկզբունք պետք է լինի»,- մանրամասնել է ՀՀ
Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն լինի, որպեսզի բանավեճերը, քննարկումներն անցնեն պատշաճ մթնոլորտում՝ առանց ոչ հարիր բառապաշար օգտագործելու, որպեսզի հնարավոր լինի միմյանց լսել, որպեսզի նաև ժողովուրդը կարողանա հետևել այդ քննարկումներին և բանավեճերին։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում