ՀԱԷԿ-ի համար Ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի․ կառավարությունը հաստատեց որոշումը
Հունվարի վերջին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանում կորպորատիվ գործընկերային ստուգում են անցկացրել Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետները։ Նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են Ռուսաստանից, Չինաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Իրանից և այլ երկրներից։ Նրանց կարծիքով՝ դա վկայում է ՀԱԷԿ-ի գործունեության նկատմամբ միջազգային հետաքրքրվածությունն ու վստահությունը։
Հայաստանի ատոմակայանի համար Ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի։ Դա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱԷԿ անվտանգության հիմնական կանոնների պահանջով է արվում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը սկզբում նախատեսվում էր կառուցել Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում։ Բայց այդ առաջարկը չէր բավարարում ՀԱԷԿ-ի շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտուց դուրս գտնվելու պահանջը։ Հետագայում առաջարկվել է այն կառուցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով հաստատեց այդ առաջարկը․
«Որոշման նպատակն է գույքը ներդնել 100 % պետական մասնակցությամբ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ։ Սա թույլ կտա ՀԱԷԿ ՓԲԸ-ին գույքի հետ կապված մի շարք գործարքներ կատարել, օրինակ՝ կոմունիկացիաների անցկացման վերաբերյալ պայմանագրերի կնքում, գույքահարկի վճարում»։
Վերջին շրջանում Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Սա պայմանավորված է շահագործման ժամկետի երկարաձգմամբ ու նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությամբ։ Հայաստանում, ըստ էության, փոխվում է ավանդական մոտեցումը ատոմակայանի նկատմամբ։ ՀԱԷԿ–ը ևս տասը տարի կշարունակի աշխատել տեխնիական վերազինումից հետո։ Մոտ երկու ամսից այն կանջատվի էներգահամակարգից ու կվերազինվի։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դրանում ռիսկեր չի տեսնում․
«Շուրջ 1,100 Մվտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է։ Նախորդ տարվա էներգիայի շուրջ 15 %-ը այդ կայաններն են արտադրել․ մի փոքր ավելի պակաս, քան 15 %-ը։ Դրանք մեզ հնարավորություն կտան էներգահամակարգը պահելու անխափան վիճակում, և, որպես այդպիսին, սա պլանավորված ցուցանիշ է և պլանավորված գործողություն, որը մենք կատարում ենք։ Շահագործման ժամկետի երկարացման որոշակի պարբերականություն ունեք»։
Նոր կայան կառուցելու քաղաքական որոշում կա արդեն․ Հայաստանը կունենա մոդուլային ատոմակայան։ Կառավարությունում ու փորձագիտական դաշտի մի մասում կարծում են, որ մոդուլային ատոմակայանները առավելություններ ունեն։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան․
«Առաջին առավելություններից մեկը նա է, որ պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է գործելու։ Այսինքն՝ Աստված մի արասցե, վթարային իրավիճակներում, երբ որ էլեկտրաէներգիա չկա տարածքում, պոմպերը չեն աշխատում, մարդու միջամտություն ատոմակայանի սառեցման, վթարային իրավիճակում գտնվող մոդուլային ատոմակայանի սառեցման համար կարիք չկա։ Երկրորդ՝ մոդուլային այս տիպի ատոմակայանների 80–90 % հիմնական բաղկացուցիչ սարքավորումները և մասերը արտադրվելու են գործարաններում և հետո տեղափոխվելու են այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն, և լեգոյի սկզբունքով հավաքվելու են»։
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։ Այժմ սպասում են, որ կառուցվող էներգաբլոկի հզորությունը, տեսակը որոշի կառավարությունը․
«Միջազգային շուկայում մոդուլային փոքր ռեակտորների հետ կապված այժմ արագ փոփոխություններ կան։ Իմ կարծիքով՝ ավելի նորարարական են։ Կան նաև մեծ հզորությամբ միջուկային բլոկների առաջարկներ»։
Փորձագիտական կարծիքները, սակայն, միանշանակ չեն։ Էներգետիկ ցանցերի մասնագետ, փորձագետ Արա Մարջանյանն ընդգծում է՝ նպատակահարմար է, որ Հայաստանում կառուցվի ՝ ռուսական տեխնոլոգիաներով ВВР տիպի ռեակտորը․
«Աշխարհում այս տիպի ռեատկորները ապացուցել են իրենց անվտանգությունը։ Հայաստանն այստեղ չպետք է հեծանիվ հորինի․ մենք մեզ փորձությունների չտանենք»։
Ճնշման տակ ջրով գործող այս ռեակտորն աշխարհում ամենատարածվածն է ու ամենամշակվածը։ Մարջանյանը կարծում է, որ առաջիկա 15 տարիներին հենց այս տեխնոլոգիան է մնալու առաջատարը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում