Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ը
Բացահայտվել է 178 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
76 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ խարդախության,
9 դեպք՝ հոգեկան ներգործության,
8-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառք տալու կամ ստանալու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, հետամտելու, ապօրինի միացում կատարելու, ֆինանսական բուրգ ստեղծելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող ։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում