Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ընդգրկվել է 2025 թվականի ընթացքում ամենաշատ մրցանակային գումարներ վաստակած լավագույն երեք գրոսմայստերների շարքում։
«2025-ին Լևոնը կարծես երկրորդ երիտասարդություն է ապրում. եթե 2024-ին նա մրցանակային ֆոնդով հազիվ եզրափակում էր լավագույն տասնյակը, ապա 2025-ի արդյունքներով նա ներխուժել է լավագույն եռյակ։ Սա հնարավոր դարձավ ֆրիսթայլ տուրերի երկու փուլերում տարած հաղթանակների և Grand Chess Tour-ում շատ հաջող ելույթի շնորհիվ», - նշում է Forbes Sports-ը։
Ըստ Forbes Sports-ի տվյալների՝ նախորդ տարվա առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը.
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 1 365 177։ Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով հաղթանակների տպավորիչ աշխարհագրություն (Էր-Ռիադ, Ստավանգեր, Դոհա և այլն)։
- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 1 047 204։ Կարուանան հատել է մեկ միլիոնի սահմանագիծը՝ շնորհիվ Grand Chess Tour-ում և ԱՄՆ առաջնությունում գրանցած հաջողությունների։
- Լևոն Արոնյան (ԱՄՆ) - 832 272։ 43-ամյա Արոնյանը եզրափակել է լավագույն եռյակը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան