Ռուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFP
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ վեց ռուս և չորս բելառուս մարզիկի թույլատրվելու է Միլանում և Կորտինայում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո։Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին ավելի վաղ արգելել էին իրենց երկրների խորհրդանիշները օգտագործել պարալիմպիկ խաղերին․ պատճառը Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված պատժամիջոցներն են։
Արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ օլիմպիական մարզիկների համար։
Անցյալ տարվա սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն վերացրել է Ռուսաստանի և Բելառուսի դրոշների օգտագործման արգելքը։
Ձմեռային պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում մարտի 6-ից 15-ը։ Շուրջ 600 մարզիկներ հանդես կգան 79 մարզաձևերում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան