Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը
ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների համար:
Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված գումարն ամբողջությամբ վերադարձվել է քաղաքացուն:
Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ մարզից տեղափոխվել է մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ հեմոռագիկ տիպի։
Ըստ նրա՝ հարազատները բժշկական կենտրոնում կատարել են անհրաժեշտ վճարումը, որից հետո ինքը վիրահատվել է։ Մինչ մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխվելը՝ առաջնային բուժօգնությունը ստացել է իր մարզի բժշկական կենտրոնում: Քաղաքացու պնդմամբ՝ բժշկական կենտրոններից որևէ մեկում ինքը և իր հարազատները չեն ստացել բանավոր կամ գրավոր տեղեկատվություն պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների մասին, իսկ հարազատները, գտնվելով հուզական ծանր վիճակում, չեն տեղեկացրել իր՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու մասին:
Դիմումում նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն: Ի պատասխան՝ Պաշտպանի աշխատակազմին տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է Առողջապահության նախարարությունում, և վերջինիս համապատասխան ընթացք է տրվել։
Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ քաղաքացու կողմից բարձրացրած հարցն ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է:
Նշված տեղեկատվությունը Պաշտպանի ներկայացուցիչը փոխանցել է քաղաքացուն՝ ուղղորդելով համապատասախան բժշկական կենտրոն՝ դիմում լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու նպատակով։
Բողոքի քննարկման ընթացքում քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ իր բարձրացրած հարցը Պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում