Գեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերը
Գեղարքունիքի մարզում 2026 թվականին կփակվեն Մարտունի և Վարդենիս համայնքներում գործող գլխավոր աղբավայրերը, երբ Կոտայքի և Գեղարքունիքի կենցաղային կոշտ թափոնների կառավարման կենտրոնի կողմից վերոնշյալ երկու համայնքների աղբը համակարգված ձևով կտեղափոխվի Հրազդանի սանիտարական աղբավայր։ Գեղարքունիքի մարզի աղբավայրերի փակման գործընթացների շուրջ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրեց, որ այդ հարցը գտնվում է մարզային ու համայնքային իշխանությունների առաջնահերթ անելիքների ցանկում, և արվելու է հնարավորը, որպեսզի նախկին աղբավայրերը, որոնք ընդգրկում են մեծ տարածքներ, բնապահպանական որևէ խնդիր չառաջացնեն։
«2025 թվականի ընթացքում արդեն Սևան, Գավառ և Ճամբարակ համայնքներում կուտակված աղբը միանգամից տեղափոխվում է Հրազդանի սանիտարական աղբավայր։ Առաջիկայում այս կարևոր ծրագրին միանալու են նաև Մարտունի և Վարդենիս համայնքները, որի արդյունքում փակվելու են նաև այս երկու համայնքների կենտրոնական աղբավայրերը։
Բոլոր աղբավայրերի փակումը մենք դիտարկում ենք որպես «Կոտայքի և Գեղարքունիքի կենցաղային կոշտ թափոնների կառավարման» ծրագրի մաս, որը քայլ առ քայլ իրականացնում ենք համայնքների հետ համագործակցությամբ։ Արդեն երկու տարի է, ինչ մեր նախաձեռնությամբ և համայնքների ու շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությամբ կենտրոնական աղբավայրեր է տեղափոխվում նաև շինարարական աղբը, որը ծառայելու է որպես կենցաղային կոշտ թափոնների ծածկման հուսալի միջոց։ Համայնքների կողմից կձեռնարկվեն նաև այլ միջոցներ, որպեսզի հիմնովին փակվեն բոլոր փոքր ու մեծ աղբավայրերը՝ այլևս չառաջացնելով բնապահպանական որևէ հիմնախնդիր»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում