Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով:
«Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝
• այցելե՛ք hartak.am կայք, ինչը կարող եք անել նաև QR կոդի օգնությամբ,
• ընտրե՛ք «Երեխայի ծնունդ» բաժինը,
• «Ծննդյան վկայականի ստացում» բաժնից ընտրե՛ք «Առցանց ստանալ ծննդյան վկայականը» և սեղմե՛ք «Սկսել» կոճակը,
• սեղմե՛ք «Շարունակել», ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականանալ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով,
• սեղմե՛ք «Լրացնել դիմումը» կոճակը,
• «Անձնական տվյալներ» բաժնում մուտքագրե՛ք անձնագրի համարը, էլ-փոստի հասցեն և հեռախոսահամարը: Համակարգի բոլոր ծանուցումները կուղարկվեն այդ հեռախոսահամարին կամ էլ-փոստին: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
• «Ընտանեկան կարգավիճակ» բաժնում ցուցադրվում են ամուսնության մեջ գտնվելու/չգտնվելու վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տվյալները: Հաստատե’ք ցուցադրվող տեղեկատվությունը՝ ընտրելով այն: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
• «Վկայականի մուտքագրում» բաժնում ցուցադրվում են Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից տրամադրված ծննդյան բժշկական վկայագր(եր)ի տվյալները: Խնդրում ենք ընտրե՛լ մեկ վկայագիր և անցնե՛լ «Հաջորդ էջ»,
• «Երեխայի տվյալներ» բաժնում լրացրե՛ք երեխայի անունը և ազգանունը՝ հայերեն տառերով,
• ազգանունը դաշտում լրացրե՛ք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը՝ հոր կամ մոր ընտրությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառմամբ,
• նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,
• այս էջում ցուցադրվում են, թե որերորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարող է դիմել ծնողներից յուրաքանչյուրը: Ընտրե՛ք այն ծնողին, ում անունից ցանկանում եք ներկայացնել ծննդյան միանվագ նպաստը:
• ընտրե՛ք Ձեզ հարմար բանկ և անձնագիրը, որով ներկայանալու եք բանկ, սեղմե՛ք «Հաջորդ էջ»
• տվյալների ստուգում էջում համոզվեք, որ բոլոր լրացված տվյալները ճիշտ են և սեղմե՛ք «Հանձնել դիմումը» կոճակը:
• հաստատե՛ք «Սուտ տեղեկություններ չտրամադրելու մասին» տեղեկացված լինելը և սեղմե՛ք «Հաջորդ էջ»,
• սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը:
• կրկին ստուգեք դիմումի տվյալները և սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը՝ ընտրելով Ձեզ հարմար ստորագրության տեսակը:
• Սեղմե՛ք «Վերադառնալ դիմումին» կոճակը, ապա «Հանձնել»:
• դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում»,- ասված է հաղորդագրությունում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում