Հայաստանում 2025 թվականին բացվել է 10 265 ձեռնարկություն (բացառությամբ ԱՁ–ի), փակվել` 264 ձեռնարկություն։ Այս մասին է վկայում Պետեկամուտների կոմիտեի վիճակագրությունը։
Գրանցվել է 24 767 անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվել 6 849-ը։
2024 թվականի համեմատ մոտ կրկնակի ավելի (108%–ով) ձեռնարկություն է բացվել, փակվել է 74%–ով ավելին։ Անհատ ձեռներեցների առումով դինամիկան մոտ 106%-ով և 110%–ով ավելի է (երկու դեպքում էլ կրկնակի)։
Նշենք, որ ընկերություններ հեշտ բացելու առումով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում (ըստ Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշային աղյուսակի), սակայն փակման առումով առաջատար չէ, քանի որ փակման ժամանակ երկարատև ստուգումներ են պահանջվում հարկային պարտքերի բացակայությունը ստուգելու համար: Արդյունքում մի շարք ընկերություններ դե յուրե գոյություն ունեն, բայց դե ֆակտո չեն գործում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում