Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Հայ ընթերցողին է ներկայացվել հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի կենսագրական գիրքը` «Իմ կյանքը` միշտ կենտրոնում», հայերեն հրատարակել է NewMag հրատարակչությունը: Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գրքի բնօրինակը իտալերեն է: Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել ուղերձով. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,-ասել է Մխիթարյանը:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան