Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում
Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հրամաններ է ստորագրել, որով կադրային տեղափոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում։
Կ. Ցուցուլյանի հրամանով Աբել Վարդանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Գարուշ Սարգսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Հայկ Հակոբյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Արթուր Զիրոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Սահակ Գալստյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Մանուկ Սարգսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Արտակ Հակոբյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։
Կ. Ցուցուլյանի մեկ այլ հրամանով Գևորգ Գյուրջյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում