Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան Հայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին Մարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ

Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը

Հայաստանի հանրային խոսույթում շարունակվում են լայն տարածում ունենալ խտրական, անհանդուրժող և ատելություն սերմանող ձևակերպումները, որոնք հատկապես ակտիվանում են ընտրությունների նախաշեմին, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը և նման խոսքի ցանկացած արդարացում։ Պաշտպանը կոչ է արել քաղաքական և հանրային բոլոր դերակատարներին բացառել ատելության խոսույթը և հանրային դիսկուրսը վարել՝ անշեղորեն պահպանելով մարդու իրավունքները։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։

Հայաստանյան հանրային խոսույթում առավել լայն տարածում են ստացել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պիտակավորող, թիրախավորող ձևակերպումները, էթնիկ պատկանելության հիմքով խտրական, ատելության խոսույթը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, աթեիստների նկատմամբ տարածվող խտրական խոսույթը:

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձան կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող ու փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները: Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է խոսքի ցանկացած նման դրսևորում և դրանով պայմանավորված՝ անթույլատրելի վարքագծի ցանկացած արդարացում։ Ավելին, առավել մտահոգիչ է այն, որ հանրային ընկալման համատեքստում նման խոսքի դրսևորումները հաճախ չեն դիտարկվում որպես խնդրահարույց և չեն արժանանում անհրաժեշտ հակազդեցության:

Նույնքան անընդունելի է քաղաքական բանավեճի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց թիրախավորումը, պիտակավորումը ու վերջիններիս նկատմամբ տարածվող խտրական խոսույթը։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում նաև կոնկրետ քաղաքական դերակատարների ու հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող ու խտրական ձևակերպումները (օրինակ՝ «թուրք», «եզդի» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը)։

Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքեր, վերջիններիս նկատմամբ խտրական, ատելության խոսքի դրսևորումներ։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով։

Կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի կարևորության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել դեռ ամիսներ առաջ: Պաշտպանը վերահաստատում է հայտարարությամբ ներկայացված դիրքորոշումները և ընդգծում, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապահ և այլ իրավասու մարմինները պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն, հարգել անձանց կրոնական համոզմունքները, և գործընթացներն իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։

Այս փուլում հնչեղություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացներ: Գործերից մեկով հրապարակային բանավեճի առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք խնդիրը կարող էր քննարկվել իրավական գործընթացների համատեքստում՝ նկատի ունենալով եկեղեցու ինքնավարությունը։ Ի գիտություն ընդունելով գործով դատական ակտի առկայությունն ու որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բավարար չի համարում նշված հարցով իրավասու մարմինների կողմից վարվող հանրային հաղորդակցությունը և ընդգծում է, որ նման զգայուն ու իրավական բանավեճեր ենթադրող հարցերի առնչությամբ անհրաժեշտ է վարել անընդհատ, ամբողջական, միջազգային չափանիշների համաձայն՝ իրավասու մարմինների գործողությունների իրավաչափության հիմքերը ներկայացնող հաղորդակցություն։ Ընդ որում՝ նշված հարցերով հանրային հաղորդակցությունը պետք է իրականացվի՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են նաև ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորման հարցերը։ Ազատությունից զրկման վայրերում նշված իրավունքի երաշխավորմանն առնչվող մի շարք հարցեր ՄԻՊ հաստատության և իրավասու մարմինների համագործակցության արդյունքում հընթացս ստացել են լուծում։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի՝ հարցին անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում և մշակել վերջինիս առնչությամբ հայեցակարգային լուծումներ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հանրային իշխանության ներկայացուցիչները, քաղաքական, հանրային գործիչները, զանգվածային լրատվության միջոցները, մասնագիտական համայնքները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ինչպես արգելված խոսքի տեսակները բացառելու, այնպես էլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից՝ որպես ուղենիշ ունենալով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորումը, խտրականության բացառումը, հանրային համերաշխության և առողջ հանրային դիսկուրսի ձևավորումը։

Այս առումով Պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի տեսակներ օգտագործում են գրեթե բոլոր դերակատարները, իսկ նման խոսքին հակազդեցությունը հաճախ իրականացվում է պիտակավորող ու խտրական այլ ձևակերպումներով, ինչը չի կարող ունենալ որևէ արդարացում և պետք է համանմանորեն արժանանա հակազդեցության։

Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր դերակատարներին՝ քաղաքական ու ցանկացած այլ հանրային քննարկում իրականացնելիս բացառել անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հիմքով խտրական, ատելության խոսույթ, հանրային դիսկուրսն ու իրավական բոլոր գործընթացներն իրականացնել մարդու իրավունքների չափանիշների անշեղ պահպանմամբ»։