Երկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետը
Հայաստանի կառավարությունը որոշել է երկարաձգել է ձմեռային զորակոչի ժամկետը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։ Ձմեռային զորակոչը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 24-ից և պետք է շարունակվեր մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, սակայն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել դրա ժամկետը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այսպիսով, ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում