Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը վաճառքի է հանել իր երկհարկանի առանձնատունը Ռուբլյովո-Ուսպենսկի խճուղու վրա գտնվող էլիտար ակումբային ավանում, հայտնում է RBK-ն։ Վաճառքը կազմակերպող NF Group խորհրդատվական ընկերությունը արժեքը չի բացահայտում։ Երկհարկանի առանձնատունը մոտ 500 քմ մակերես ունի եո գտնվում է փակ, էլիտար «Կոնուս» ակումբային ավանում՝ Ուսովոյում։
Հիմնական տունն ունի երեք ննջասենյակ, երեք սանհանգույց, կինոթատրոն, գինետուն, աշխատասենյակ, ինչպես նաև ավտոտնակ՝ երկու ավտոկայանատեղիով։ Տան ճարտարապետությունը ժամանակակից ամերիկյան դասական ոճի է։
2016 թվականին Սթիվեն Սիգալը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Բացի ռուսականից, Սիգալն ունի նաև ԱՄՆ-ի և Սերբիայի քաղաքացիություն։ 2018 թվականին դերասանը եղել է ռուս-ամերիկյան հումանիտար կապերի հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ։ Նույն թվականին էլ նա ձեռք է բերել այս տունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Սիգալն այն գնել է 80–100 մլն ռուբլով։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»