«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն
Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած վերջին տարիներին իրականացված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից. «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։ Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում առկա այս հրատապ խնդրին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը։ Քննարկումը մոդերացրել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը։
Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ թե պարզապես խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլ հավասարության և համերաշխության վրա հիմնված միջավայրի ձևավորման տեսանկյունից։ Անահիտ Մանասյանը շեշտել է ոլորտում խնդիրները լուծելու նպատակով բոլորիս ջանքերը մեկտեղելու կարևորությունն ու համապատասխան նախառեռնություններին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից աջակցելու պատրաստակամությունը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում