Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետություն են հրավիրված եւ նախորդ տարվա նախորդ տարվա աշնանը ՀՀ քաղաքացիություն ստացած Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը, Դանիել Մելիքի Աղբալյանը եւ Վադիմ Արսենի Հարությունյանը կազատվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Զինծառայությունից կազատվի նաեւ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը:
Նախագիծը գործադիր մարմնի վաղվա նիստում ներկայացնելու է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ֆուտբոլիստներ Դանիել Մելիքի Աղբալյանը և Վահան Վարդանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցելու են հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ ՀՀ-ում կխթանվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն կստեղծելու ֆուտբոլ մարզաձեւով Հայաստանի ազգային հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու եւ միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ