Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան Հայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին Մարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ

Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես
Հայաստան

Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։

Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։

Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։

Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։

Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։

Այս ռազմավարությունը մենք հետեւողականորեն շարունակելու ենք։ Հստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել։

Հատուկ հիշատակման է արժանի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որում ընդգրկված հազարավոր զորակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամավոր ատեստավորման բարձր վարձատրություն ստանալու եւ ծառայության ընթացքում իրենց տանն ապրելու հնարավորություն են ստացել։

Այսօր մենք 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսյա վարձատրություն են ստանում։ Համոզված եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայությունը շարունակելու, այդ թվում՝ սպայական կրթություն ստանալու եւ որպես սպա ծառայելու որոշում են կայացնելու։

Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները։

Մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։

Ուղերձի ժանրը հնարավորություն չի տալիս ավելի ծավալվելու, բայց այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար։

Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։

Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը։

Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետության կարեւորագույն ինստիտուտներից է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։