«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնին
Հունվարի 24-ին Հայաստանի չեմպիոն «Նոան» ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթեց 42 միլիոն տրանսֆերային արժեք ունեցող «Լեխ Պոզնանին»։
Այս օրերին ԱՄԷ–ի մայրաքաղաք Աբու Դաբիում 2025/26 մրցաշրջանին ընդառաջ Հայաստանի չեմպիոն «Նոան» անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Հունվարի 23-ին տեղի ունեցավ առաջին ընկերական հանդիպումը, որտեղ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հանդիպման ավելացված 1-ին րոպեին կարողացավ հաղթանակի հասնել «Լեխ Պոզնանի» նկատմամբ։
Գոլի հեղինակ դարձավ թիմի պորտուգալացի վինգեր Հելդեր Ֆերեյրան։
«Նոան» ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում կանցկացնի նաև ռուսական «Լոկոմոտիվի» և «Ռոստովի», Չինաստանի Սուպերլիգայի ներկայացուցիչ «Յունան Յուկունի» և ղազախական «Աստանայի» հետ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ