Երեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներին
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դևիդ Բեքհեմն արձագանքել է իր որդու՝ Բրուքլինի կողմից ընտանիքի հասցեին հնչեցրած վերջին կոշտ հայտարարություններին։
26-ամյա Բրուքլին Բեքհեմը ծնողներին մեղադրել էր իր և Նիկոլա Պելտցի հարաբերությունները «անվերջ քանդելու փորձերի» մեջ՝ թե՛ մինչև հարսանիքը, թե՛ դրանից հետո։ Բրուքլինը հայտարարել էր, որ ենթարկվել է «անվերջ հարձակումների թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային դաշտում», իսկ ընտանեկան մանրամասները ծնողների ցուցումով փոխանցվել են մամուլին։ Նա նաև պնդել էր, որ ծնողները փորձել են տապալել իր հարսանիքը։
CNBC-ին տված հարցազրույցում «Ինտեր Մայամիի» սեփականատերը փիլիսոփայորեն է մոտեցել հարցին.
«Ես փորձում եմ դաստիարակել երեխաներիս, չէ՞ որ նրանք սխալներ են գործում։ Երեխաներին թույլատրվում է սխալվել, այդպես նրանք սովորում են։ Բայց, գիտեք, երբեմն պետք է թույլ տալ նրանց անել այդ սխալները»։
Ավելի վաղ Բրուքլին Բեքհեմը գրառում էր կատարել՝ նշելով, որ ստիպված է բարձրաձայնել ճշմարտությունը, քանի որ «այլ ելք չունի»։ Նա սոցիալական ցանցերում արգելափակել է ծնողներին և կոչ արել Վիկտորիային ու Դևիդին իր հետ այսուհետ շփվել միայն փաստաբանների միջոցով։
Հիշեցնենք, որ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները ամուսնացած են 1999 թվականից և ունեն չորս զավակ՝ Բրուքլինը, Ռոմեոն, Կրուզը և Հարփերը։
Նյութը՝ armsport.am


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»