Ավարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլը
Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը:
Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը և Արսեն Դավթյանը:
Արթուր Դավթյան - Կարեն Գրիգորյան, Արամ Հակոբյան - Զավեն Անդրիասյան և Մանուէլ Պետրոսյան - Մամիկոն Ղարիբյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով, վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Արամ Հակոբյանը ունի 4.5 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթել են Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Անգելինա Միրաքյանը։
Աննա Խաչատրյան - Մարիամ Ավետիսյան և Անահիտ Մկրտչյան - Լիլիթ Կասինյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց առաջնությունում առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր։ Անի Ավետիսյանը ունի 5.5 միավոր։
Վերջին խաղափուլը կմեկնարկի հունվարի 21-ին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ