Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի, բայց նա մի քանի անգամ «վրիպեց»․ Ջասթին Գեյջի
UFC-ի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեյջին խոսել է թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի կարիերայի և լիգայի՝ նրա նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի։ Բայց նա մի քանի անգամ «վրիպեց», իսկ UFC-ում նման բան անել չի կարելի։ Նա պետք է դուրս գար չեմպիոնական մենամարտի, բայց հրաժարվեց դրանից մենամարտից մեկ օր առաջ։ Մենք նույնիսկ այսօր 100 տոկոսով վստահ չենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ։ Կարող եմ հստակ ասել, որ նման իրավիճակները UFC-ին դուր չեն գալիս»,- ասել է Գեյջին New York Post-ին տված հարցազրույցում:
Հունվարի 25-ին Գեյջին թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտի Փեդի Փիմբլետի հետ, չնայած այն հանգամանքին, որ հենց Ծառուկյանն է գլխավորում դիվիզիոնի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակը։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում և երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել Է Դեն Հուկերին։ Հայ մարտիկն իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ներկայում Ծառուկյանը 5 անընդմեջ հաղթանակ ունի։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ