Մահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր Ալերսը
76 տարեկանում կյանքից հեռացել է Դիսնեյի կինոռեժիսոր`«Առյուծ արքան» ֆիլմի համառեժիսոր, «Ալադին», «Գեղեցկուհին և հրեշը», «Ջրահարսը» անիմացիոն պրոյեկտների վրա աշխատած վարպետը` Ռոջեր Ալերսը։ Նրա մահվան մասին կիրակի առավոտյան սոցիալական ցանցերում հայտնել է գործընկեր Դեյվ Բոսերտը՝ Ալերսին բնութագրելով որպես «անսովոր տաղանդավոր նկարիչ և կինոռեժիսոր, Դիսնեյի անիմացիայի վերածննդի իսկական սյուն»։
«Պատիվ եմ ունեցել Ռոջերի հետ աշխատել 80-ականների վերջին և 90-ականներին մի շարք ֆիլմերում», – գրել է Բոսերտը։ «Նա, անկասկած, ամենաբարի մարդկանցից մեկն էր, ում կարելի էր ճանաչել և ում հետ կարելի էր աշխատել։ Նա որպես համառեժիսոր աշխատեց «Առյուծ արքան» ֆիլմում, որն ունեցավ ֆենոմենալ հաջողություն, սակայն երբեք չփոխեց նրան»,-գրել է նրա գործընկերը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»