Դեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքները
Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը «խոր ափսոսանքով» հերքել է նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքները․ գրում է Euronews-ը։ «Ես հերքում եմ, որ որևէ կնոջ նկատմամբ բռնություն եմ գործադրել, հարկադրել կամ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել։ Այս մեղադրանքները բացարձակապես կեղծ են և մեծ տխրություն են պատճառում ինձ», – Instagram-ի իր էջում գրել է երգիչը։
Իգլեսիասը հավելել է, որ իր նկատմամբ «դեռ երբեք նման չարություն չէր զգացել», նշելով, սակայն, որ դեռ «ուժ» ունի «ամբողջ ճշմարտությունը» բացահայտելու և պաշտպանելու իր արժանապատվությունը։ «Ես չեմ կարող մոռանալ այնքան շատ սիրելի մարդկանց, որոնք ինձ սիրո և հավատարմության հաղորդագրություններ են ուղարկել։ Ես մեծ մխիթարություն եմ գտել նրանց մեջ», – եզրափակել է Իգլեսիասը։
Հիշեցնենք, որ elDiario.es լրատվական կայքի և իսպանալեզու Univision Noticias հեռուստաալիքի եռամյա համատեղ հետաքննությունից հետո օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Իգլեսիասի կարիբյան առանձնատներում աշխատած երկու աշխատակցուհի սեռական ոտնձգության է ենթարկվել երգչի կողմից։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»