Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը Կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստը Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունը ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար
Հայաստան

Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք են

Ինքնագլորները, որոնք այսօր հայտնի են որպես էլեկտրական ինքնագլորներ, բավականին նոր տեխնոլոգիա են, սակայն դրանց նախատիպերը ի հայտ են եկել ավելի վաղ` 20-րդ դարի սկզբում: Դրանք ոչ էլեկտրական սարքեր էին, որոնք աշխատում էին մարդու ուժով: Այս սարքերը հիմնականում կիրառվում էին կարճ ճանապարհորդությունների համար և ավելի շատ զվարճանքի միջոց էին, քան տրանսպորտային:
 
Էլեկտրական ինքնագլորները սկսեցին լայն ճանաչում ձեռք բերել 2000-ական թվականների սկզբին: Սկզբում դրանք օգտագործվում էին որպես նորարարական խաղալիք, բայց հետագայում հարմարավետության և արագության շնորհիվ վերածվեցին գործնական տրանսպորտային միջոցի: Այսօր ինքնագլորները լայնորեն կիրառվում են մեծ քաղաքներում՝ որպես արագ և հարմարավետ տրանսպորտային միջոց: Դրանք հատկապես պահանջված են երիտասարդների շրջանում, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են խուսափել քաղաքային մեծ խցանումներից: Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երևանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։
 
«Հերացի» վերլուծական կենտրոնը 2022-2025թթ.-ին կատարել է մշտադիտարկում` տեղեկատվություն հավաքագրելով այս ժամանակահատվածում համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության դիմած այն պացիենտների վերաբերյալ, ովքեր տուժել են ինքնագլոր վարելու պատճառով:
 
Ըստ վիճակագրության` 2022-2025թթ.-ին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետևանքով վնասվածքներ ստացած 171 քաղաքացու: Ընդ որում, դեպքերի մեծ մասը գրանցվել է ամառային տուրիստական ամիսներին:
 
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, Հայաստանում ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոց վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30 տարեկան, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ինքնագլորների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի առկայության: Նրանց գերակշիռ մասը եղել են արական սեռի ներկայացուցիչներ:
 
Համեմատելով 2022-2025թթ.-ին ինքնագլորներից վնասվածք ստացած անձանց թիվը, որը եղել է համապատասխանաբար`69, 45, 33, և 24` կարող ենք դեպքերի ակնհայտ նվազում արձանագրել, սակայն պետք է նշել, որ սա միայն մեկ հիվանդանոցի տվյալներ են, և չեն կարող դիտարկվել որպես համընդհանուր միտում:
Դեպքերի նվազման պատճառներից մեկը հավանաբար օրենսդրական կարգավորումներն են, ինչպես նաև քաղաքացիների կողմից տվյալ տրանսպորտային միջոցի վարման կանոնների փոքրիշատե պահպանումը:
 
Նշենք, որ օրենսդական փոփոխությունները սահմանում են. «Ինքնագլոր կարող են վարել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցողները կամ 16 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք։ Այս փոխադրամիջոցը կարելի է վարել հեծանվային կամ հետիոտնային արահետներում, հեծանվորդների համար նախատեսված գոտիներում։ Դրանց բացակայության դեպքում երթևեկությունը կարող է թույլատրվել մայթով կամ կողնակով։ Իսկ եթե դրանք էլ չկան, երթևեկությունը կարող է թույլատրվել երթևեկելի գոտու աջ հատվածով: Հեծանվով, մոպեդով կամ ինքնագլորով երթևեկելիս պետք է սաղավարտ կրել։ Ինքնագլոր վարողը չպետք է գերազնագի 20 կմ/ժամ արագությունը, այլապես կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափեր»։
 
Շատ եվրոպական երկրներում արգելված է ինքնագլոր վարել հանրային որոշակի վայրերում, ինչպիսիք են՝ հանրային տրանսպորտի գոտիները, որոշ տուրիստական վայրեր և որոշակի ճանապարհներ։ Օգտագործողները պետք է հետևեն հատուկ կանոններին, ինչպես նաև՝ ունենան վարորդական իրավունք, կրեն սաղավարտ և ունենան ապահովագրություն։ Օրինակ` Նյու Յորքում ինքնագլորների օգտագործումը արգելված է որոշակի տարածքներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Փարիզում 2024 թվականի սեպտեմբերից արգելվել է ինքնագլորների շահագործումը։ Այդ որոշումը կայացրել են փարիզեցիները` հանրաքվեի անցկացման միջոցով։
 
Հարկ է նշել, որ բերված վիճակագրությունն ամենևին միտված չէ զգոնության նվազեցմաը, ընդհակառակը` այն նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնել անվտանգության անհրաժեշտությունը, տարիքային սահմանափակումները և պաշտպանիչ միջոցների կիրառման նպատակահարմարությունը, ինչն էլ ավելի է կարևորվում ձյան և մերկասառույցի պայմաններում:
 
«Հերացի» վերլուծական կենտրոն