Ամասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայության
Հունվարի 8-ից Շիրակի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Արդեն զորակոչվել են Գյումրիի, Արթիկի, Անիի և հարակից բնակավայրերի 18 տարին լրացած զինակոչիկները: Ծառայության են պատրաստվում նաև Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի երիտասարդները: Շիրակցի այս նորակոչիկներն առաջինն են, որ կծառայեն արդեն կրճատված ժամկետով՝ 2-ի փոխարեն 1.5 տարի․ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը:
Ամասիայի տարածաշրջանի 18 բնակավայրերից 11 երիտասարդ է զորակոչվում: Ավանդույթի համաձայն, զորակոչի նախօրեին Ամասիայի «Սուրբ Գևորգ» եկեղեցում զորակոչիկների օրհնության կարգ է կատարվում: Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը բարի ու անվտանգ ծառայություն է մաղթում հայրենիքի ապագա պաշտպաններին:
«Մենք այստեղ ձեր շնորհիվ ենք հզոր և հպարտ զգում, գիտենք, որ ձեր նմաններն են մեր սահմանները պահպանում: Մեկ անգամ ևս ձեզ բարի ծառայություն եմ ցանկանում։ Սիրելի ծնողներ, ձեզ էլ համբերություն եմ ցանկանում, որ անփորձանք, ձեր երեխաներին ինչպես ճանապարհում եք, այնպես էլ ընդունեք»:
«Միշտ փորձել եմ նմանվել պապիկիս։ Պապիկս էղել է շատ հայրենասեր մարդ: Ես փոքրուց տեսել եմ իրա հայրենասիրությունը ու միշտ ուզեցել եմ իրա պես էղնիմ: Պապիկս մասնակցել է պատերազմներին՝ 44-օրյային, ապրիլյան պատերազմին, ու ինքը առանց մի վայրկյան մտածելու գնացել է սահման, որպեսզի մեր զինվորները մենակ չզգան իրենց: Ես միշտ ուզեցել եմ պապիկիս պես էղնիմ։ Պապս չի խնայել իրա կյանքը հանուն հայրենիքի, ես գուզեմ, օր նույն ձևի էլ ես էղնիմ»:
Նորակոչիկ Արարատ Տոնոյանի պապն էլ զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: 18- ամյա երիտասարդը հայրենիքը պաշտպանելը սուրբ գործ է համարում: Պատասխանատվության մեծ զգացումով եմ մեկնում բանակ՝ ասում է Արարատը:
«Շատ մեծ ոգևորությամբ կերթամ՝ հայրենիքս պաշտպանելու համար: Իմ անունս պապիկիս անունն է։ Առաջին պատերազմում է զոհվել Արցախյան, ու կերթամ իրա գործը շարունակելու, մեր հայրենիքը պաշտպանելու, որ իմ ընտանիքս էլ հանգիստ քնի»:
Նորակոչիկներն ասում են, որ գիտակցում են ծառայության դժվարությունները։ Սլավիկ Իվանյանը մանկուց է ականատես եղել, թե ինչպես են իր երկու զինվորական հորեղբայրները հաղթահարել սպայական կյանքի դժվարությունները։ Սլավիկի ցանկությունը մեկն է՝ լինել այնպիսի զինվոր, որ հորեղբայրների պատիվը բարձր պահի բանակում:
«Մենք հինգ ընկերներով ենք զորակոչվում բանակ, տրամադրությունը լավ է: Իմ հոպարներս զինվորական են ու ես պտի լավ ծառայեմ, որ իրանց պատիվը բարձր պահեմ։ Գուզեմ, օր Հայաստանի համար լավ զինվոր էղնիմ, հայկական բանակի համար: Ես, որպես զինվոր, ամեն ինչի էլ պատրաստ եմ հանուն իմ հայրենիքի, հանուն իմ ծնողների: Ես գիտեմ, որ իմ հետևս իմ ծնողներս են, ես ամեն ինչի էլ պատրաստ եմ»։
Նորակոչիկներն ուրախ են, որ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Նախկին երկու տարվա փոխարեն ժամկետայիններն այսուհետև կծառայեն 1.5 տարի:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ