Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին

ՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց
Մամուլ

Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին

Այսօր՝ հունվարի 14–ին, Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջինին 2020 թվականի 44–օրյա պատերազմի օրերին հայկական կողմը գերի էր վերցրել, ավելի ուշ Սյունիքի առաջին ատյանի դատարանը նրանց ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ վարձկանության և պատերազմական այլ հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով։

Ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության՝ Սիրիայում բնակվող և «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար հանդիսացող՝ Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմը նախապես հավաքագրված լինելով Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, նրանցից ակնհայտ ապօրինի հրահանգ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու նպատակով հավաքագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող անձանց եւ սկսել է տարբեր անձանց միջոցով հավաքագրել նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող անձանց:

2020 թվականի հունիսին Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին դիմել է ալ-Ջասիմիի ներկայացուցիչ «Աբու Հուսեյն 23» անունով անձը և առաջարկել  համապատասխան զորավարժություններ անցնելուց հետո մեկնել Ադրբեջան՝ ամսական 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի և Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ առաջարկությունն ընդունելուց հետո 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի թիվս այլ վարձկանների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին տեղափոխվել է Սիրիայի Շեյհ Հադիդ գյուղ, որտեղ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության երեք ամիս տևողությամբ դասընթացներին:

Նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, վարձկաններն անարգել հատել են Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանը, որի ընթացքում Թուրքիայի սահմանը հսկող պաշտոնատար անձանց կողմից չեն պահանջվել և չեն ստուգվել նրանց անձնագրերը։

Նույն եղանակով նշված 250 վարձկանները՝ Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական մեկ օդանավակայանից մյուսը, որտեղ նրանց դիմավորել են շուրջ 50 թուրք զինվորականներ: Վերջիններիս ուղեկցությամբ ի թիվս այլ վարձկանների Ալ Շխերին Ադրբեջանի դրոշը կրող ինքնաթիռով 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան տեղափոխվել է Ադրբեջանի քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջանի զինված ուժերի համազգեստով ավելի քան 30 զինվորականներ, ովքեր, առանց որևէ հարց ուղղելու, անձնագրերը պահանջելու կամ ստուգելու, նստեցրել են նրանց ավտոմեքենաները և տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ նրանք մնացել են յոթ օր, ալ-Ջասիմիի, թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել և սպանել: Բացի այդ, վարձկանները ստացել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենք։ Խմբավորման ղեկավար Աբու Համշային հատկացվել է նաև սպիտակ գույնի «Տոյոտա» մակնիշի պիկապ տեսակի ավտոմեքենա։

2020 թվականի հոկտեմբերի 25-ին Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, մյուս վարձկանների հետ ալ-Ջասիմիի ղեկավարությամբ, տեղակայվել են վերջիններիս հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 180 անդամներ։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում Աբու Համշայի կողմից  խմբավորման 250 անդամներին հրաման է տրվել տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել այն, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Թվով 150 վարձկանների հետ ալ-Շխերին փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը՝ իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերի մոտակայքում հանդիպելով Հայաստանի զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ըստ քրեական գործի՝  մյուս մեղադրյալին՝ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին  ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկությունն արել է Սիրիայի Իդլեբ նահանգի բնակիչ՝ Աբու Ահմադ մականվամբ Իբրահիմ Ռաբ Ալ Այալը։

Նա էլ 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացներին, ապա տեղափոխվել Սիրիայի Բաբ Ալ Սալամ սահմանային անցակետ, եւ նույն ճանապարհով հայտնվել Ադրբեջանի, ապա Արցախի տարածքում։

Նա նույնպես իր ցուցմունքում պատմել է, որ իրենց հրամայել են չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի ներկայացման համար վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգևավճար: Հայերին գլխատելու և դրա դիմաց պարգևավճարներ ստանալու նպատակով, ի թիվս այլ վարձկանների, Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին տրամադրվել են մարդուն գլխատելու համար հարմարեցված երկար սայրով դանակներ։

Նա նույնպես 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Հայաստանի Սյունքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

«Դատալեքսում» առկա է տեղեկատվություն այն մասին, որ ըստ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի բանավոր հայտարարության՝ վերջինս նախկինում դատապարտված է եղել անզգուշությամբ սպանություն կատարելու համար։