Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ժոաու Կանսելուի վերադարձի մասին։ Կատալոնական ակումբը և սաուդյան «Ալ-Հիլալը» համաձայնության են եկել պորտուգալացի պաշտպանի վարձակալության հարցում։ 31-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և կկրի 2 համարի մարզաշապիկը։
Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ակումբի գրասենյակում։ Արարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, փոխնախագահ Ռաֆայել Յուստեն, տնօրենների խորհրդի անդամ Ժոան Սոլերը, սպորտային տնօրեն Դեկուն, ինչպես նաև ֆուտբոլիստի ընտանիքի անդամները։
Սա Կանսելուի երկրորդ ժամանումն է Կատալոնիա։ Նա արդեն հանդես է եկել թիմի կազմում 2023/24 մրցաշրջանում՝ վարձավճարով տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»։ Այդ ընթացքում նա առանցքային դերակատարում է ունեցել՝ մասնակցելով 42 հանդիպման (32-ը՝ Լա Լիգայում, 10-ը՝ Չեմպիոնների լիգայում)։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձել է 4 գոլի (2-ական գոլ Լա Լիգայում և ՉԼ-ում) և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2024 թվականի հունիսի 30-ին վարձակալության ժամկետի ավարտից հետո նա տեղափոխվել էր «Ալ-Հիլալ», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Սաուդյան ակումբում անցկացրած մեկուկես մրցաշրջանի ընթացքում պորտուգալացին մասնակցել է 45 հանդիպման։ Transfermarkt հեղինակավոր պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 մլն եվրո։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ