Խաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. Marca
Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ ցնցված են եղել թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ ակումբից հեռանալու լուրից։ Marca-ի հաղորդմամբ՝ խաղացողներից ոչ ոք չէր սպասում նման որոշման մրցաշրջանի այս հատվածում, հատկապես՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2-3) հետո տիրող համեմատաբար հանգիստ մթնոլորտի ֆոնին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուպերգավաթի եզրափակչից հետո ֆուտբոլիստները մարզչի պաշտոնավարման շարունակումը որպես օրինաչափություն էին ընկալում։ Անհանգստության պատճառներ կամ նշաններ, որ ղեկավարությունը դիտարկում է մարզչին փոխելու տարբերակը, չեն եղել՝ հաշվի առնելով նաև կատալոնացիներից կրած նվազագույն հաշվով պարտությունը։ Ընդհակառակը, թիմը հասկանում էր, որ նախագիծը շարունակվում է, և Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը, ինչը կարծես թե հաստատվել էր պարգևատրման արարողության ժամանակ նախագահի և մարզչի ջերմ գրկախառնությամբ։
Այդ իսկ պատճառով, հեռանալու մասին հայտարարությունը իսկական շոկ է եղել թիմի համար։ Մի քանի ֆուտբոլիստներ մասնավոր զրույցներում խոստովանել են, որ փոփոխության մասին իմացել են ակումբի պաշտոնական հայտարարությունից՝ առանց նախնական ծանուցման, ինչն էլ ավելի է մեծացրել նրանց տարակուսանքը։
Ըստ աղբյուրի՝ որոշ խաղացողներ պնդում են, որ վերջին շաբաթներին մարզչի և հանդերձարանի հարաբերություններն ավելի հարթ էին դարձել։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»