Ժամանակն է, որ Իրանի առաջնորդը հեռանա. Լինդսի Գրեհեմ
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, Fox News-ի եթերում ելույթ ունենալով, առաջարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպանի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։
Գրեհեմը գովաբանել է Թրամփին «Իրանի ժողովրդի կողքին կանգնելու» համար՝ այաթոլլա Խամենեիին անվանելով «սարսափելի մարդ»։ Նա ասել է, որ «ժամանակն է, որ Իրանի առաջնորդը հեռանա», և դա այն է, ինչ ժողովուրդն է ուզում։
«Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը կրկին մեծ դարձնելու լավագույն միջոցը ցուցարարների հաղթանակն է և ռեժիմի տապալումը։ Ինչպե՞ս ենք մենք դրան հասնելու։ Ինչ գործողություն էլ որ ձեռնարկենք, պարոն նախագահ, պետք է ոգեշնչի ցուցարարներին և վախեցնի ռեժիմին», - ասել է Գրեհեմը։
Նա հայտարարել է, որ եթե ինքը Թրամփը լիներ, կսպաներ այն առաջնորդներին, ովքեր խոսում են իրենց սեփական ժողովրդի դեմ։ Սենատորը կոչ է արել Թրամփին «վերջ դնել դրան»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում