Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ. Hetq.am
Աշտարակ համայնքի ավագանու անդամի ղեկավարած և նրա կնոջը ու ազգականներին պատկանող ընկերությունը մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնման մրցույթներին։ Աշտարակ համայնքի հետ ընկերությունը վերջին 4 տարիներին 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրում է Հետքը:
2025 թ. «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումը երկու պայմանագիր է կնքել Աշտարակի համայնքապետարանի հետ՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։ «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊ ընկերությունների 40%-ը պատկանում է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, իսկ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի տնօրենն է։
Արա Բաղդասարյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով։
«Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների մասնակիցները նույն անձինք են, բացի Մերի Խարատրյանից՝ 50% փայ ունի Կարո Բաղդասարյանը, 10%՝ Վահե Բաղդասարյանը, որոնք ավագանու անդամ Արա Բաղդասարյանի ազգականներն են։
«Էկո սիթի գրուպ» ընկերությունը մինչև 2025-ի դեկտեմբերի 2-ը պատկանում էր այլ անձանց։ Ընկերությունների կոնսորցիումը 2025 թվականին ևս 6 պայմանագիր է կնքել այլ համայնքների և պետական մարմինների հետ։ Այս բոլոր պայմանագրերի ընդհանուր գինը 1 մլրդ 216 մլն 543 հազար դրամ


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը