Նուբարաշենի գերեզմանների տարածքում 5 ամիս է ձիեր են հայտնվում
Արդեն 5 ամիս է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող , ժողովրդին հայտնի Նուբարաշենի գերեզմանատան հուղարկավորություննների համար վերջերս հատկացվող նոր տարածքում պարբերաբար հայտնվում են ձիեր, որոնք ուտում են ծաղիկները, տակն ու վրա անում ամեն բան, անգամ վնասում գերեզմանաքարերը, ծաղկամանները ու խնկամանները։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Դավթյանը ասաց․ «5 ամիս է երեք ձի՝ 2 սև, 1 սպիտակ, հաճախակի մտնում են հուղարկավորթությունների համար վերջերս հատկացված գերեզմանատան տարածք, որտեղ հիմնականում նոր շիրիմներ են, ուտում են ծաղիկները, շպրտում այս ու այն կողմ, անգամ եղել են դեպքեր, որ վնասել են ծաղկամանները, խնկամանները և տապանաքարերը։
Տեսախցիկներով պարզ երևում է այդ ամենը ու քանի որ համեմատաբար նոր շիրիմներ են ու այցելությունները հաճախակի բնույթ են կրում հարազատների կողմից, դրա համար էլ ձիերը հիմնականում այդ տարածք են մտնում։
Դիմել եմ գերեզմանատան ղեկավարությանը ու մարդիկ այնպես չի որ ոչինչ չեն արել։ Փնտրել են տերերին, գնացել են հարևան գյուղեր, հարց ու փորձ արել, բայց այդպես էլ չեն գտել ու չեն էլ կարողանում բռնեն ձիերին, որ գոնե այդ կերպ հարցը լուծեն։
Մոտ 1 ամիս առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետարան, շատ գրագետ ու մանրամասն հետաքրքրվեցին, խոստացան որ խնդիրը կլուծեն, բայց դե փաստը մնում է փաստ, որ ձիեը շարունակում են իրենց սև գործը, իսկ քաղաքապետրանաի խոստումները «օդ» դուրս եկան»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ